Սիմոն Հակոբյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սիմոն Հակոբյան | |
---|---|
Ծնվել է | 1857[1] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | մայիսի 16, 1921 |
Մահվան վայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Սիմոն Հակոբյան Վիքիդարանում | |
Simon Agopyan Վիքիպահեստում |
Սիմոն Հակոբյան (1857[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - մայիսի 16, 1921, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն), հայ նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Կ.Պոլսի գեղարվեստի վարժարանը (1888), աշակերտել Տելեմաք Էքսերջյանին։ 1895 թվականից դասավանդել է Պերպերյան և Մեզպուրյան վարժարաններում, միաժամանակ մասնավոր դասեր տվել։ Աշխատանքներից են «Թուրք բեռնակիրները Գարաքյոյի կամրջի վրա», «Վանեցի մուրացիկը», «Թուրք աղքատը», Ռ. Հ. Պերպերյանի դիմանկարը և այլն։ Կ. Պոլսի հայկական եկեղեցիների պատվերներով ստեղծել է կրոնական թեմաներով պատկերներ։ Հակոբյանը պարբերաբար մասնակցել է Կ.Պոլսի և արտասահմանյան ցուցահանդեսների։ «Հոր դիմանկարը», «Սուլթանի դիմանկար», «Թուրքական հին փողոցի տեսարան», «Պոլսի Սոֆո Սեյիդ Մեհմեդ փաշայի մզկիթի մեդրեսեն» կտավներն արժանացել են Մարսելի ցուցահանդեսի մրցանակին[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ
- ↑ Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմոն Հակոբյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմոն Հակոբյան» հոդվածին։ |
|
- 1857 ծնունդներ
- Ստամբուլ քաղաքում ծնվածներ
- Մայիսի 16 մահեր
- 1921 մահեր
- Ստամբուլ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Հայ նկարիչներ
- 19-րդ դարի հայ նկարիչներ
- Օրիենտալիստ նկարիչներ
- Հայերն Օսմանյան կայսրությունում
- 20-րդ դարի հայ նկարիչներ
- Օսմանյան կայսրության նկարիչներ
- Հայ դիմանկարիչներ
- Բնանկարիչներ